Այսուհետ Փարիզում Dress-code է կիրառվելու արևային լոգանքներ ընդունողների և լողափում «ոչ համապատասխան հագուստով» հայտնվողների համար: Սենայի ափին չի կարելի մերկ վիճակում հանգստանալ, արգելվում է զբոսայգում հայտնվել լողազգեստով կամ նույնիսկ չափից ավելի լանջաբաց զգեստներով: Նման ազատություններ թույլ տալու դեպքում կարելի է տուգանվել մինչև 3750 եվրո և նույնիսկ մինչև մեկ տարով ազատազրկվել:
Իհարկե, այս դաժան պատիժը հնարավոր է ստանալ այն դեպքում, եթե ոստիկանությունը կասկածի, թե տվյալ կինը ոչ թե հանգստանում է այդ հագուստով, այլ հաճախորդ է փնտրում: Սովորական օրինախախտները կվճարեն ընդամնեը 38 եվրո:
Մեկ տարվա ազատազրկում կարող են ստանալ այն փարիզուհիները և զբոսաշրջիկները, որոնք նշված վայրերում կհայտնվեն չափից ավելի բաց կրծքով և հետույքով: Բարոյական հագուկապին վերաբող այս օրենքը տարածվում է միայն նրանց վրա, ովքեր որոշել են հանգստանալ Սենայի ափին կամ Փարիզի քաղաքային զբոսայգում:
Տարեցներին դուր է եկել այս որոշումը, իսկ հանգստացողներին հետաքրքում է, թե ինչպես է ոստիկանությունը որոշելու հագուստի բացվածքի խորությունը` աչքաչափով, թե՞ քանոնով:










































