Աշխարհի շատ երկրների մայրաքաղաքներ բետոնե ջունգլիներ են հիշեցնում: Դժվար ինչ-որ մեկը հերքի այն փաստը, որ բետոնը շինարարության կարևորագույն տարրերից է: Բայց ոչ ոքի մտքով անգամ անցնել չէր կարող, որ նորաձևության դարում, որտեղ իշխում են ոսկին, պլատինը, տիտանն ու այլ փայլուն և հազվագյուտ մետաղներ, ինչ-որ մեկը մոխրագույն և էժան շինանյութից նորաձև ժամացույցներ կստեղծի: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Փարիզի դիզայներ Dzmitry Samal-ը ստեղծել է «քաղաքային» ժամացույցների մի ողջ շարք: Եվ պետք է նշել, որ արդյունքը գերազանցել է նրա սպասումները: Ձեռքի ժամացույցներն արտադրվում են հատուկ արտոնագրված տեխնոլոգիայով, թողարկվում են սահամափակ քանակով՝ յուրաքանչյուր տեսակից 100-150 օրինակով:
Դրանց արժեքը տատանվում է 980-1240 եվրոյի սահմանում, ինչն այնքան էլ թանկ չէ էկսքլյուզիվ դիզայնով ժամացույցների համար:









































