Իսպանական «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շատ ուրախ է, որ մարզվում է Մոուրինյոյի նման մասնագետի գլխավորությամբ:
«Մոուրինյոյից շատ բան կսովորես: Նա ֆուտբոլից շատ բան է հասկանում ու սովորեցնում է անհատապես: Ճիշտ խորհուրդները թույլ են տալիս ավելի արագ բարելավվել: Նրա գլխավորությամբ մարզվելը պատիվ է: Ֆուտբոլիստը միշտ պետք է լինի նպատակասլաց ու ամեն տարի փորձի հաղթել առավելագույնը: Մենք շատ տանջվեցինք անցած տարի, սակայն այս տարի պետք է ամեն ինչ սկսենք զրոյից: Ո՞վ կարող է ավելի լավ գլխավորել այս ամենը, քան Մոուրինյոն, որը գիտի թիմի առանցքը, ֆուտբոլիստներին ու ինչպես նրանցից քաղել առավելագույնը: Աստիճանաբար դու բարելավվում ես ևˊ արհեստավարժության, ևˊ անձնական մտածողության տեսանկյուններից: Ամեն մարզմանը նրա փիլիսոփայական վերաբերմունքը մեզ օգնում է ավելի լավ հասկանալ միմյանց, որը մեզ տալիս է մեծ վստահություն»:







































