Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող Հոմսի հեղափոխական խորհրդի խոսնակ Հալիդ Էբու Սալահը հայտարարել է, որ անզեն աչքով էլ տեսանելի են Սիրիայում իշխող բաասական ղեկավարության և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կապերը.
«Սիրիայում PKK-ի անդամ 1200 քաղբանտարկյալներ ազատ են արձակվել բանտերից: Բացի այդ, Սիրիայի քրդաբնակ շրջաններում բանտերից ազատ են արձակվել հասարակ հանցագործությունների համար բանտում հայտնված մոտ 3000 բանտարկյալներ: «Բաաս»-ն ու PKK-ն համատեղ աշխատում են Ղանդիլի լեռներում բազավորված 4000 զինված PKK-ականներին Սիրիայի քրդաբնակ շրջաններ բերելու ուղղությամբ»:









































