«Արքայական ակումբ»-ի կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբիոլը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ: Ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2017 թվականը:
Մինչ այս հայտարարությունը շատ էին շրջանառվում լուրերն այն մասին, որ Ռաուլ Ալբիոլը լքելու է «Ռեալ»-ը:
Նշենք, որ Ալբիոլը «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին «Վալենսիա»-ից: «Ռեալ»-ն իսպանացու տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար վճարել է 15 միլիոն եվրո:
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում Ալբիոլն ընդամենը տասը խաղ է անցկացրել «Ռեալ»-ի կազմում:






































