«Լիմերիկ»-«Մանչեսթեր Սիթի»- ընկերական հանդիպման ժամանակ իռլանդական թիմի երկրպագուն բանան է նետել «քաղաքայիններ»-ի պաշտպան Գայել Կլիշիի ուղղությամբ:
«Որքան տհաճ է տեսնել, թե ինչպես են երկրպագուները բանան նետում խաղադաշտ: Աշխարհում այնքան մարդիկ սննդի կարիք ունեն»,- գրել է Կլիշին Twitter-ի իր էջում:
«Լիմերիկ»-ը հետաքննություն է սկսել և խոստացել գտնել կարգազանցին:
«Տվյալ «մարզասերին» կարգելվի այցելել «Թոմոնդ Փարկ» և «Ջեքման Փարկ» մարզադաշտերը: Գործի շուրջ հավաքած ամբողջ տեղեկատվությունը ոստիկանություն կփոխանցվի»,- նշվում է ակումբի պաշտոնական կայքում:










































