Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը խոսեց իր հաջուղության մասին: Հիշեցնենք, որ Արսենը 74 կգ քաշային կարգում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովին՝ նվաճելով մեր հավաքականի 2-րդ մեդալը:
«Ցանկացած մեդալ տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է, և ես այժմ հպարտություն եմ զգում իմ երկրի հանդեպ: Պայքարը մնում է պայքար, բայց եթե այսօր հաղթեց Ռոմանը, ապա նա ավելի լավ է պայքարել: Ես լարված էի ոսկե մեդալը նվաճելու մտածմունքով և արժանացա արծաթե մեդալին: Պետք է ավելի լավ պատրաստվեմ ու հուսով եմ՝ մյուս անգամ ինձ կհաջողվի հաղթել ոսկե մեդալը»,- ասել է Ջուլֆալակյանը:







































