Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

ԼՂ-ին պետք է կազմակերպված, գործունյա ընդդիմություն․ ԼՂՀ նախկին ԱԳ նախարար

Արցախում ընդդիմադիր ուժի ստեղծումը կուժեղացնի ԼՂՀ միջազգային դիրքերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Արցախին միանշանակ պետք է կազմակերպված, խելամիտ ծրագրեր ունեցող, գործունյա ընդդիմություն, որը կկարողանա, ի վերջո, հանրության ձայնը և տեսակետները հնչեցնել՝ անկախ նրանից դա դուր է գալիս իշխանությանը, թե ոչ»,- ասաց նա:

Արման Մելիքյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ ուժում ընդգրկված բոլոր գործիչները դերակատարություն ունենան Արցախի խնդիրների լուծման առումով: «Ամեն դեպքում առաջնորդն, իհարկե, շատ կարևոր է, բայց շատ կարևոր է նաև, որ առաջնորդի շուրջ համախմբված լինի իրավահավասար մտածող մարդկանց մի թիմ, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած կունենա իր դերն ու իր արժեքը, և նրանք բոլորով կկարողանան ուղղորդել Արցախի ներքաղաքական, հանրային կյանքը և ներազդել նաև արտաքին քաղաքական մոտեցումների վրա: Այսինքն՝ ես չէի ցանկանա, որ դա լիներ մեկ մարդու կուսակցություն»,- նշեց նա:

Ըստ Արման Մելիքյանի՝ շատ կարևոր է, որպեսզի այդ ուժում կարողանան ակտիվորեն իրենց գործունեությունը ծավալել Արցախի բոլոր շրջանների ներկայացուցիչները: Օրինակ, ըստ նրա, Քաշաթաղի և Բերձորի շրջանները հիմնականում ոչ բնիկ արցախցիներով են վերաբնակեցված, բնակչության մի մասը փախստականներ են: «Կարևոր է, որ հավասարությունը պահպանվի նաև այդ առումով, և տեղային փոքրիկ խանդի տեսարաններ չլինեն այնտեղ, տեղացի և եկվոր տարբերություններ չդնեն: Դա կարող է նաև դրական օրինակ ծառայել Հայաստանում, որտեղ ցավալի երևույթ է դարձել տարբերությունը. երևանցին գյումրեցուն է անուն դնում, գյումրեցին՝ վանաձորցուն, վանաձորցին՝ գորիսեցուն և այլն: Արցախն իրեն նման մասնատումներ թույլ տալու իրավունք չունի»,- ընդգծեց նա:

Արման Մելիքյանը նաև համոզված է, որ նոր ընդդիմադիր ուժը կարող է ձևավորել նաև նոր ներքաղաքական օրակարգ Արցախում: Եվ եթե այդ ուժը բավարար կշիռ ունենա, ապա, անշուշտ, իշխանությունը չի կարող հաշվի չնստել նրա հետ:

«Ես դա կարևորում եմ նաև Արցախի անվտանգության լրացուցիչ երաշխիքների ստեղծման տեսանկյունից: Իմ կարծիքով՝ այսօր ռուսական կողմը պատրաստ է սակարկել Ադրբեջանի հետ ազատագրված տարածքների շուրջ և այդ տարածքներն ադրբեջանական վերահսկողության տակ դնելու դիմաց ստանալ Ադրբեջանում նոր ռազմավարական դիրքեր, գուցե նաև իրենց ռազմական ներկայությունը վերականգնել այնտեղ: Այս տեսանկյունից ես ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանության մեջ բավարար ներուժ չեմ տեսնում, որը կկարողանար այդպիսի ծրագրին դիմակայել: Բայց գործուն և ակտիվ ընդդիմությունը, հատկապես Արցախում, այդ առումով կարող է էական հակակշռի դեր կատարել և ներազդել իշխանության վարքի, գործելակերպի և ծրագրերի վրա: Գոնե տարածքների հանձնման հարցով Արցախում կարող է ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ»,- նշեց նա:

Ըստ Մելիքյանի՝ այդ ուժի շնորհիվ թե՛ Արցախի միջազգային վարկը կբարձրանա, թե՛ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն երկրի իշխանության համար: «Իշխանությունը կարող է ասել՝ քանի որ հզոր ընդդիմությունը դեմ է տարածքներ հանձնելուն, մենք այդ հարցը չենք կարող քննարկել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախում ընդդիմադիր նոր ուժ ձևավորելու ուղղությամբ աշխատանք է տանում ԼՂՀ նախագահի ընտրություններում պարտություն կրած թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում