«Ռոմա»-ի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը կարիերան կշարունակի «Միլան»-ում: L’Equipe-ի հաղորդմամբ, Մեքսեսն արդեն միլանյան ակումբի հետ համաձայնեցրել է իր տեղափոխության հարցը և հուլիսի սկզբից կհամարվի «Միլան»-ի ֆուտբոլիստ:
Միևնույն ժամանակ Ադրիանո Գալլիանին չի հաստատել լուրը, բայց նաև չի հերքել, որ իրենք հետաքրքրված են պաշտպանի ծառայություններով: