Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց զուգախաղում ոսկե մեդալակիր է դարձել Ցայ Յուն/Ֆու Հայֆեն զույգը: Պատվո հարթակի երկրորդ հորիզոնականը բաժին է հասել դանիացի մարզիկներ Մատիաս Բոեին և Կարստեն Մոենսենին: Բրոնզե մեդալը նվաճել են Հարավային Կորեայի ներկայացուցիչներ Ջաե Սուն Չունը և Էն Դայ Լին:
Այսպիսով` Չինաստանի ընտրանին իր ակտիվում ունի 28 ոսկե մեդալ:
Բադմինտոն. Տղամարդիկ. Զուգախաղ
1. Ցայ Յուն / Ֆու Հայֆեն (Չինաստան).
2. Մատիաս Բոե / Կարստեն Մոենսեն (Դանիա).
3. Ջաե Սուն Չուն / Էն Դայ Լի (Հարավային Կորեա):






































