Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հանգիստ է վերաբերվել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի շրջանակներում Հոնդուրասի ընտրանու հետ խաղի (ավարտվել է 3:2 հաշվով) ժամանակ իր հասցեին հնչած սուլոցներին:
«Ես պատրաստ եմ երկրպագուների ցանկացած գործողության: Նորմալ եմ վերաբերվում ինչպես ծափահարություններին, այնպես էլ սուլոցներին: Ես չեմ կեղծել, ընկել եմ միայն այն ժամանակ, երբ Հոնդուրասի խաղացողը խախտել է կանոններն իմ դեմ խաղում և հեռացվել խաղադաշտից:
Քննադատությունն ինձ չի խանգարի: Ցանկանում եմ հետագայում նույնպես օգտակար լինել իմ թիմին»,- Նեյմարին մեջբերում է Marca Brasil-ը:








































