L’Equipe-ի հաղորդմամբ` կատալոնական ակումբի պաշտպան Էրիկ Աբիդալը նպատակ է դրել խաղադաշտ վերադառնալ դեկտեմբեր ամսին: Հիշեցնենք, որ 32-ամյա խաղացողը ապրիլին ենթարկվել է լյարդի փոխպատվաստման:
«Ես հիմա ապաքինվում եմ: Կտեսնենք` արդյոք կարո՞ղ եմ խաղալ դեկտեմբերին. դա է իմ նպատակը»,- ասել է Աբիդալը:
2011/12 մրցաշրջանում Աբիդալը կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում անցկացրել է 22 խաղ, որոնցից 20-ում եղել է մեկնարկային խաղացող:









































