Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հավատարմագրերի հանձնումից հետո ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան, ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր կնոջը ` թրքուհի Զեյնո Բարանին, հաղորդում է vesti.az-ը:
Նա հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել ամուսնու հասարակական կյանքին:
«Ես Ադրբեջանին վերաբերվում որպես իմ երկրորդ հայրենիքի: Մեր երկրները շատ նման են` լեզուն, մշակույթը, խոհանոցը: Ես ինձ այստեղ օտար չեմ զգում»,- ասել է Բարանը:
Նա շեշտել է, որ Ստամբուլի համալասարանի փորձագետ է և 2 աշխատությունների հեղինակ: