Բուենոս-Այրեսում ընթացող 475 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող թենիսի միջազգային մրցաշարի երկրորդ փուլում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն առանց դժվարության` 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց Խուան Պաբլո Բրժեզիցկիին և դուրս եկավ հաջորդ փուլ:
Քառորդ եզրափակիչում Նալբանդյանի մրցակիցը կլինի մրցաշարի 6-րդ ռակետ իսպանացի Թոմի Ռոբրեդոն, ով իր հերթին երկրորդ փուլում 6:3, 7:5 հաշվով հաղթեց մեկ այլ իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասին: