Սիրողական բռնցքամարտի Միջազգային միությունը բավարարել է ամերիկացի Էրոլ Սփենսի` հնդկացի Կրիշան Վիկասի հետ մենամարտի արդյունքի բողոքարկումը և նրան ճանաչել Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8-րդ եզրափակչի հաղթող: Այդ մասին է տեղեկացնում կազմակերպության պաշտոնական կայքը:
69 կգ քաշային կարգում Վիկաս-Սփենս մենամարտն ավարտվել էր 13:11 հաշվով` հօգուտ հնդկացի բռնցքամարտիկի: Բողոքարկումից հետո հաղթանակը շնորհվեց ամերիկացուն` 15:13 հաշվով: Կազմակերպությունը բացատրել է իր որոշումը:
«3-րդ ռաունդում հնդկացի բռնցաքամարտիկն ընդհանուր առմամբ 9 խախտում է կատարել: Մրցավարը միայն 1 նախազգուշացում է տվել: Հաշվի առնելով այս և 2-րդ ռաունդում թույլ տված այլ մրցավարական սխալները՝ կազմակերպությունը որոշում է կայացրել բավարարել ամերիկյան կողմի բողոքարկումը»,- նշվում է սիրողական բռնցքամարտի Միջազգային միության պաշտոնական կայքում:








































