Իսպանական «Ռեալ»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն անդրադարձել է վերջին ժամանակներս իր հայրենակիցներ Կակայի ու Նեյմարի մասին պտտվող լուրերին՝ խոսելով նաև Իկեր Կասիլյասի մասին:
«Իկերն աշխատել է երկար տարիներ: Այնքա՜ն է աշխատել, որ դառնա աշխարհի լավագույն դարպասապահը: Իմ կարծիքով՝ ժամանակն է «Ոսկե գնդակը» հանձնել Իկերին»:
Խոսելով Կակայի ու Նեյմարի մասին՝ Մարսելոն ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ Կական մնում է թիմում, նա աննկարագրելի խաղացող Է: Ինչ վերաբերում է Նեյմարին, նա պետք է կենտրոնանա «Սանթոս»-ում խաղալու վրա. նա դեռ պայմանագիր ունի մինչև 2014 թվականը»,- մասնավորապես ասել է բրազիլացի պաշտպանը:






































