Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլին:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Քոուլի պայմանագիրը «Չելսի»-ի հետ ավարտվում է մյուս տարի, իսկ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ խոսակցություններ դեռ չկան:
ՊՍԺ-ն պատրաստ է փորձառու ֆուտբոլիստին առաջարկել եռամյա պայմանագիր:
Նշենք նաև` լուրեր էին շրջանառվում, որ Էշլի Քոուլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:






































