Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերից Հայաստան են վերադառնում ևս 2 հայ մարզիկներ: Այս անգամ անհաջող ելույթ ունեցան հեռացատկորդներ Արսեն Սարգսյանն ու Վարդան Փահլևանյանը:
Փահլևանյանը ցույց տվեց 6.84մ արդյունք և 40 մասնակիցների մեջ գրավեց 40-րդ տեղը: Արսեն Սարգսյանը 7.62մ ցուցանիշով 25-րդն էր:
Այսպիսով` մարզիկները չկարողացան հաղթահարել որակավորման փուլի արգելքը:







































