Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ` «Ատալանտա»-ի պաշտպան Անդրեա Մազյելոն որակազրկվել է 26 ամսով պայմանավորված խաղերին մասնակցության պատճառով: Այդ գործի կապակցությամբ հայտնի են դարձել նոր մանրամասներ:
Մազյելոն գործարք է կնքել հետաքննքության հետ, որից հետո խոստովանել է, որ «Բարի»-ի կազմում հանդես գալու ընթացքում ինքն անցած տարվա մայիսի 15-ին «Լեչե»-ի հետ կայացած տնային խաղում դիտավորյալ դարձել է ինքնագոլի հեղինակ` 180.000 եվրոյի դիմաց:
«Բարի»-ն, որը հանդես է գալիս Բ Սերիայում, նոր մրցաշրջանը կսկսի -5 միավորով, ինչպես նաև կտուգանվի 98.000 եվրոյով:











































