«Բոլթոն»-ի կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան վերջերս բուժզննում անցավ Բելգիայում և ցանկանում է մեծ ֆուտբոլ վերադառնալ։ CNN-ը տեղեկացնում է, որ խաղացողը, ով 2011/12թթ մրցաշրջանի ընթացքում սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, մասնակցել է 25 րոպե տևողությամբ սիրողական հանդիպմանը։
Խաղացողը Դուբայում հանգստանում է Ջորդան Հենդերսոնի, Կիրան Ռիչարդսոնի հետ, և վերջիններիս հետ հավասարապես մասնակցել է մարզումներին ու սիրողական խաղերին։
Ֆաբրիսը շատ է ցանկանում վերադառնալ մեծ ֆուտբոլ և ցանկանում է ստանալ բժիշկների թույլտվությունը։ Մուամբան մյուս շաբաթ նույնպես կմեկնի Բելգիա և բուժզննման կենթարկվի։







































