ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանին առևտրական նորմալ հարաբերություննրերի կարգավիճակ տրամադրելու օրինագիծը կքննարկի սեպտեմբերին, եթե երաշխիքներ ստանա, որ այդ սենատի կողմը կընդդունվի նույն ամսում:
Օրինագծի հաստատման երաշխիք հանրապետականները պահանջում են նաև երկրի նախագահ Բարաք Օբամայից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կանտորը:
Ավելի վաղ պալատի բյուջետային կոմիտեի ավագ դեմոկրատ Սանդեր Լևինը հայտարարել է, որ նախքան նոյեմբերյան նախագահական և խորհրդարանական ընտրությունները ներկայացուցիչների պալատն իրավունք չունի վերանայել Ջեքսոն-Վեննիկի ուղղումը չեղյալ համարելու և «Մագնիտսկու ցուցակի»օրինագծերը:










































