Հոլանդական մամուլի պնդմամբ՝ Կրասնոդարի «Կուբան»-ը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ու հոլանդական «Այաքս»-ի ֆուտբոլիստ, 22-ամյա Արազ Օզբիլիսի ծառայություններով: Ռուսական ակումբն առաջարկել է քառամյա պայմանագիր:
Նշենք, որ Օզբիլիսի ապագան այժմ հենց իր ձեռքերում է, և ինքը պետք է մնացած բոլոր հարցերը, քանի որ ակումբները ֆուտբոլիստի իրավունքների գործարքի վերաբերյալ համաձայնության են եկել՝ 2 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Օզբիլիսը խաղաց «Այաքս»-ի կազմում՝ խփելով 2 գնդակ ու նույնքան գոլային փոխանցում կատարելով:









































