Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Էդիսոն Կավանին, որն ավարտել է իր ելույթները Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում, հինգշաբթի երեկոյան վերադարձել է Իտալիա: Sky Sport-ի հաղորդմամբ՝ ուրուգվայցին այսօրվանից կսկսի մարզումները «Նապոլի»-ի հետ:
Այսպիսով, Կավանին կարող է մասնակցել Իտալիայի՝ «Յուվենթուս»-ի հետ կայանալիք սուպերգավաթային խաղին: Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 11-ին Պեկինում:









































