78 կգ քաշային կարգում ձյուդոյի կանանց օլիմպիական մրցաշարն ավարտվել է ամերիկուհի Կայլա Հարիսոնի հաղթանակով:
Արծաթե մեդալ է նվաճել Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեմմա Գիբոնսը:
Ուժեղագույնների եռյակը եզրափակել են բրազիլուհի Մայրա Ագույարը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Չումեոն:
1. Կայլա Հարիսոն (ԱՄՆ)
2. Ջեմմա Գիբոնս (Մեծ Բրիտանիա)
3. Մայրա Ագույար (Բրազիլիա) և Օդրի Չումեո (Ֆրանսիա)









































