Իսպանական ոստիկանությունը կալանավորել է «Ալ-Քաիդա» խմբավորման ենթադրյալ անդամների: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի թուրք տղամարդ ու երկու չեչեններ ձերբակալվել էին հարավային Կադիս նահանգում:
Ոստիկանության տեղեկություններով` կալանավորվածների մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ ու թույն:
Վերջին տարիներին իսպանական ոստիկանությունը իրականացրել է մի քանի կալանքներ` ծայրահեղականության կասկածանքով, սակայն սա առաջին դեպքն է, երբ կասկածյալների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր:
2004թ. մարտին Մադրիդում երկաթուղային ճանապարհի մոտ պայթյունից , որի պատասխանատվությունը վերցրել էր «Ալ-Քաիդան», զոհվել էր 191 մարդ:









































