Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը շարունակում է ֆուտբոլիստներ փնտրել՝ կենտրոնական գոտին ամրապնդելու համար: Անգլիական մամուլի հաղորդմամբ՝ «Արսենալ»-ը բանակցություններ է վարում «Մալագա»-ի ֆուտբոլիստ Սանտի Կասորլայի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ: Բացի այդ, անգլիական ակումբը լուրջ է տրամադրված Շահինի հարցում. թիմը պատրաստվում է ամեն գնով վարձակալել «Ռեալ»-ի թուրք խաղացողի տրանսֆերը:
Լոնդոնյան ակումբը ցանկանում է այս երկու գործարքն էլ ի կատար ածել մինչև Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկը:
Նշենք, որ առաջնությունն սկսվելու է օգոստոսի 18-ին: Այդ օրը «Արսենալ»-ի մրցակիցն է լինելու «Սանդերլենդ»-ը:








































