Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը շարունակում է երջանիկ վայրկյաններ պարգևել երեխաներին։
Այս անգամ իրականություն դարձավ իր 5-ամյա ֆանատի՝ Զիոն Տորեսի երազանքը։ Կասիլյասը ստորագրեց երեխայի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ժպիտ էր պարգևել վենեսուելացի երեխային, ով տառապում է անբուժելի հիվանդությամբ: Էմանուելն Իկերին նվիրեց նկար, որն ինքն էր նկարել, իսկ Կասիլյասը վերջինիս նվիրեց իր անվամբ և ստորագրությամբ մարզաշապիկը:







































