«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել էր, որ Բահրեյնում տեղի ունեցող բախումների պատճառով կարող է հետաձգվել այդ երկրում կայանալիք «Ֆորմուլա-1»-ի մրցավազքը: «Ֆորմուլա-1»-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ իրենք կքննարկեն այդ խնդիրն ու մոտ օրերս կհրապարակեն իրենց որոշումը:
Reuters-ի հաղորդմամբ, չնայած ըստ մրցակարգի` Բահրեյնի փուլն առաջինն է և հետաձգումը հետագայում կարող է շատ բարդացնել իրավիճակը, սակայն «Ֆորմուլա-1»-ի ղեկավարությունն արդեն պաշտոնապես հրապարակել է իր որոշումը, որի համաձայն` մարտի 11-13-ը Բահրեյնում կայանալիք մրցավազքը հետաձգվել է: