Ամերիկյան Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով այդ երկիրն օրական կորցնում է 133 միլիոն դոլար, և, ընդ որում, դա այն դեպքում, եթե հաշվի չենք առնում «սև ոսկու» համաշխարհային գնաճը: Այդպիսի եզրահանգնման են եկել Bloomberg-ի փորձագետները:
Այն բանից հետո, ինչ հուլիսի 1-ին ուժի մեջ մտան իրանական նավթի արտահանման վերաբերյալ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները, իրանական մատակարարումների ծավալն անմիջապես նվազեց 52 տոկոսով: Փորձագետները կարծում են, որ մեկ տարվա ընթացքում Իրանը կկորցնի 48 միլիարդ դոլար, ինչը կազմում է նրա տնտեսության 10 տոկոսը:









































