Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում տեղի է ունեցել Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովի կազմակերպչական շտաբի նիստը, որը նախագահել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նիստին մասնակցել են շտաբի ղեկավարությունը, Իրանի արտաքին գործերի, ճանապարհների ու քաղաքաշաինության նախարարները: Նիստի ժամանակ Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալի Սեյեդլուն և շտաբի ղեկավարը հաշվետվություն են ներկայացրել գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում կատարված աշխատանքների մասին:
Ահմադինեժադն իր հերթին կարևորել է Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պատշաճ մակարդակով պատրաստվել դրան: Ահմադինեժադը կարևորել է նաև Իրանի պետական հեռուստառադիոընկերության կողմից գագաթնաժողովի լուսաբանումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Չմիավորման շարժման գագաթնաժողովը Թեհրանում անցկացվելու է օգոստոսի վերջին, և որ այդ կապակցությամբ Թեհրանը մի քանի օրով փակվելու է:









































