«Պալերմո»-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիո Վիվիանոն կարիերան կշարունակի «Ֆիորենտինա»-ում: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը հայրենի քաղաք է վերադարձել`«Ֆիորենտինա»-յում վարձավճարով հանդես գալու նպատակով, սակայն մրցաշրջանի ավարտից հետո ակումբը հնարավորություն կունենա գնել նրա իրավունքները:
«Պալերմո»-ի ևս 1 խաղացող` Ֆրանչեսկո Դելա Ռոկան նույնպես վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա»:
2011/12 թվականների մրցաշրջանում Վիվիանոն մասնակցել է Ա Սերիայի 20 հանդիպումների, և 36 գնդակ բաց թողել: Դելա Ռոկան իր հաշվին է գրանցել Իտալիայի առաջնության 21 խաղ:








































