Մադրիդի «Ռեալ»-ը փոխարինող է գտել խորվաթ փլեյմեյքեր Լուկա Մոդրիչին, ում տրանսֆերը «Չելսի»-ն հրաժարվում է վաճառել: «Կորդովա»-ի 21-ամյա ֆուտբոլիստ Բորխա Գարսիայի իրավունքների դիմաց «Ռեալ»-ը 1.5 մլն եվրո է վճարել: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` երիտասարդ իսպանացին չորս տարվա պայմանագիր է ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ:
Ըստ նախնական տվյալների` Գարսիան իր կարիերան «Ռեալ»-ում կսկսի երկրորդ թիմում հանդես գալուց, սակայն նրա ներուժը շատ բարձր է գնահատվում:
Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խաղալով` անցած մրցաշրջանում Գարսիան «Կորդովա»-ի կազմում անցկացրած 38 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ:.








































