Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր ընթերցողների շրջանում անցկացրեց հարցում՝ ակումբի կազմում հուլիս ամսվա լավագույն գոլի հեղինակի որոշման նպատակով։ Հարցմանը մասնակցեց 703 մարդ։
Լավագույնը ճանաչվեց բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի՝ «Կրիվբաս»-ի հետ խաղում խփած միակ ու հաղթական գոլը։ 95 հոգի քվեարկեց Հենրիկ Մխիթարյանի գոլի օգտին։ Ձայների 13.51%-ով Հայաստանի հավաքականի խաղացողի հեղինակած գնդակը երրորդն էր:








































