Այսօր ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը։
Առաջին տեղի շարունակում է զբաղեցնել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, իսկ երկրորդ հորիզոնականում հանգրվանել է Լևոն Արոնյանը, ով իր ակտիվում ունի 2816 միավոր ու առաջատարին զիջում է 21 միավորով։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կառլսեն – 2837 միավոր
2. Լևոն Արոնյան – 2816
3. Վլադիմիր Կրամնիկ – 2797
4. Թեյմուր Ռաջաբով – 2788
5. Սերգեյ Կարյակին – 2785
6. Վիշվանաթան Անանդ – 2780
7. Հիկարու Նակամուրա – 2778
8. Ֆաբիանո Կարուանա – 2773
9. Ալեքսանդր Մորոզևիչ – 2770
10. Վասիլի Իվանչուկ – 2769







































