Իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը թողել է իտալական ակումբի հետ մինչմրցաշրջանային պատրաստությունն ու մեկնել Իտալիա՝ կնոջ մոտ՝ որդու ծնունդը տեսնելու:
Հայտնի չէ՝ Մեքսեսը երբ կվերադառնա «Միլան»: Հավանաբար, նա կմիանա թիմին նախքան «Միլան»-ի՝ ԱՄՆ-ից հեռանալը:








































