ԱՄՆ-ն Եգիպտոսին համարում է Մերձավոր Արևելքում իր ստրատեգիական գործընկերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի ՊՆ ղեկավար Լեոն Պանետան, որը Կահիրեում բանակցություններ է վարել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի և ՊՆ ղեկավար Հուսեին Տանտավիի հետ:
Պանետան հաղորդել է նաև, որ Վաշինգտոնը աջակցում է Եգիպտոսում դեմոկրատական նորագոյացությունների առաջացմանը: Նա ընդգծել է, որ ամերիկյան ղեկավարությունը ամբողջովին աջակցում է Եգիպտոսի խաղաղ, կազմակերպված և օրինական անցմանը դեմոկրատական կարգերի:







































