Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Չեդ լե Կլոսը օլիմպիական չեմպիոն է դարձել Լոնդոնի Օլիմպիադայի լողի տղամարդկանց մրցաշարի` բատրֆլայի 200մ մրցատարածությունում` 1:52.96 արդյունքով:
Հանրահայտ ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը նվաճել է մրցաշարի արծաթե մեդալը: Ուժեղագույնների եռյակը եզրափակել է ճապոնացի Տակեշի Մացուդան:
1 Չեդ լե Կլոս (ՀԱՀ) – 1:52.96
2 Մայքլ Ֆելփս (ԱՄՆ) – 1:53.0
3 Տակեշի Մացուդա (Ճապոնիա) – 1:53.2