ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի հավաքականի ներկայացուցիչները դժգոհ են Միջազգային օլիմպիական կոմիտեի սահմանած կանոններից, քանի որ չեն կարող իրենց մարզահագուստներին կրել կողմնակի ընկերությունների գովազդներ.
«Մենք արհեստավարժ մարզիկներ ենք և չենք ցանկանում մեզ վերաբերվեն այնպես, ինչպես սիրողական մարզիկների։ Ինձ համար մեծ պատիվ է Օլիմպիադայում ելույթ ունենալը, բայց պատիվն ու հպարտությունը չեն կարող վճարել հիփոթեքը»,- հայտարարել է ձողափայտերով թռիչքների ԱՄՆ-ի հավաքականի ներկայացուցիչ Ջեյմի Նիետոն։
«Օլիմպիական չափանիշները չեն համապատասխանում իրականությանը»,- Սանյա Ռիչարդս-Ռոսին մեջբերում է USA Today-ը։