Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

«Կյանքի խոսք»-ն ընդդեմ «Իրավունքի» հայցը մերժվել է

Հուլիսի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ, մերժել է «Կյանքի խոսքի» և վերջինիս առաջնորդի հայցն ընդդեմ «Իրավունք-Հետաքննություն» և «Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի:

Վճռի եզրափակիչ մասում ասված է.
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, դատարանը ՎՃՌԵՑ.
«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության» և Արթուր Էդուարդի Սիմոնյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության` պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելուն, ներողություն խնդրելուն, վճարված պետտուրքերը, թարգմանչական և նոտարական ծախսերը բռնագանձելու պահանջների մասին մերժել:

«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունից» և Արթուր Էդուարդի Սիմոնյանից համապարտության կարգով որպես պետական տուրք հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 1.500 (հազար հինգ հարյուր) դրամ:

«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունից և Արթուր Էդուարդի Սիմոնյանից հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության բռնագանձել յուրաքանչյուրից 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

«Իրավունք» թերթի խմբագրություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում