Հնդկաստանի հյուսիսը, որտեղ երեկ` հուլիսի 30-ին, դադարեցվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը, այսօր դարձյալ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Այս մասին հաղորդում է CNN-IBN-ն:
Բացի այդ` էլեկտրաէներգիայից զրկվել է նաև երկրի հարավը: Ընդհանուր առմամբ` կոլապսի մեջ է Հնդկաստանի 28 նահանգներից 11-ը: Վթարի հետևանքով հոսանքազրկվել է նաև Դելլիի մի հատվածը:
The Times of India-ի փոխանցմամբ` մայրաքաղաքում դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը, անջատվել են լուսացույցները: CNN-IBN-ն հավելում է, որ երկրի արևելքում նույնպես դադարեցվել է երկաթուղային շարժը:
Վթարի հետևանքները խոստանում են վերացնել 5-6 ժամվա ընթացքում:
Հայտնի չէ, թե ինչն է դարձել էլեկտրաէներգիայի այսօրվա խափանման պատճառը:








































