«Բլեքբեռն»-ի նորեկ հարձակվող Լեոն Բեսթը երկար ժամանակ կապաքինվի վնասվածքից: Այդ մասին է հայտնում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Իռլանդացի ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք է ստացել հունական ԱԵԿ թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Սպասվում է, որ ապաքինման համար 25-ամյա Բեսթից շուրջ 6 ամիս կպահանջվի:
Հարձակվողը «Բլեքբեռն» է տեղափոխվել «Նյուքասլ»-ից` հուլիսի առաջին օրերին: Նրա տրանսֆերի դիմաց շուրջ 3 մլն ֆունտ է վճարվել: Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում 2011/12 թվականների մրցաշրջանում Լեոնը մասնակցել է 18 հանդիպումների և 4 գոլ հեղինակել:









































