ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ իր թիմը հիանալի ապագա կունենա: Ֆուտբոլիստը, սակայն, կարծում է, որ փարիզցիներին ժամանակ է հարկավոր` «Բարսելոնա»-ի կարգի թիմերի շարքին դասվելու համար:
«ՊՍԺ-ն չի կարելի համեմատել «Բարսելոնա»-ի հետ: Մենք դեռևս շատ պետք է աշխատենք, որպեսզի նմանվենք կատալոնացիներին: Թիմում բազմաթիվ նորեկներ կան, և մենք, կարելի է ասել, կառուցողական փուլում ենք: Ներկայումս մեր խնդիրն է ընտելանալ միմյանց: Հուսով եմ` շատ ժամանակ չի պահանջվի»,- ասել է Իբրահիմովիչը:









































