Գերմանական վարկային կազմակերպությունները այս տարվա ընթացքում կտրուկ կրճատել են եվրոգոտու ճգնաժամից ավելի խոցելի մի քանի երկրների ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Իռլանդիային, Իսպանիային, Իտալիային, Պորտուգալիային և Հունաստանին այս տարվա հունվարից մայիս հատկացված վարկերի քանակը կազմել է 241 մլրդ եվրո, ինչը վատագույն ցուցանիշն է 2005թ-ից ի վեր:
Անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատած՝ ֆինանսավորումը կրճատվել է 55 մլրդ եվրոյով:









































