Սքոթլանդ-յարդը հայտարարել է, որ իր աշխատակիցները կորցրել են «Ուեմբլի» մարզադաշտի էլեկտրոնային բանալիները: Նշենք, որ այդ մարզադաշտում կանցկացվեն Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի մի շարք հանդիպումներ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ոստիկանները բանալիները կորցրել են անցած երեքշաբթի` օլիմպիադայի մեկնարկից առաջ կազմակերպված վերջնական համայցի ժամանակ:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները նշել են, որ միջադեպի պատճառով մարզական կենտրոնի անվտանգությունը չի տուժել: Նշենք, որ նոր բանալիների ստեղծումը կարժենա 40 000 ֆունտ (62 հազար ԱՄՆ դոլար):