Քառակի օլիմպիական չեմպիոն Ռայան Լոխտեն, ով Լոնդոնի Օլիմպիադայի լողի տղամարդկանց առաջնության 400 մ մրցատարածությունը առաջինն է հաղթահարել, նշել է, որ զարմացած է 16-ամյա չինուհի Ե. Շիվենի արագությունից, ով լողի կանանց առաջնությունում նույն մրցատարածության վերջին 50մ-ն Լոխտեից ավելի արագ է հաղթահարել:
Հիշեցնենք, որ 16-ամյա չինուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել:
«Տղաների հետ քննարկում էին Ե. Շիվենի ելույթը: Տպավորիչ է: Աղջիկը շատ արագ է լողում: Նա անգամ ինձ կարող էր հաղթել: Անկեղծ ասաց` զարմացած եմ 16-ամյա չինուհու հաջողություններից»,- The Telegraph-ը մեջբերում է օլիմպիական չեմպիոնի խոսքերը: