Թուրք ծանրորդներ Ֆաթիհ Բայդարը, Իբրահիմ Արատը և ալբանացի ծանրորդ Հուսեն Պուլակուն որակազրկվեցին, քանի որ նրանց դոպինգ-ստուգումները դրական էին։
Ալբանացի 19-ամյա ծանրորդի արյան մեջ հայտնաբերվել է ստանոզալոլ։ Թուրք մարզիկների արյան մեջ նույնպես առկա են եղել արգելված խթանիչներ։
Բոլոր երեք մարզիները որակազրկվել են և չեն մասնակցի Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։ Որակազրկման ժամկետի մասին վերջնական որոշում կկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտեն։