Իտալական «Նապոլի»-ն պաշտոնապես հաստատել է, որ օգոստոսի 11-ին Պեկինում մասնակցելու է Իտալիայի սուպերգավաթի խաղարկությանը:
«Չինաստանի կառավարության երաշխիքն ստանալուց հետո «Նապոլի»-ն համաձայնում է մասնակցել Իտալիայի սուպերգավաթի խաղարկությանը»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
«Մենք մեծ կասկած ունեինք կազմակերպչական կողմի նկատմամբ: Բայց մեզ երաշխավորել են, որ ամեն ինչ նորմալ կլինի: Հետևաբար, մենք որոշեցինք մասնակցել սուպերգավաթի խաղարկությանը: Մենք թռչում ենք Պեկին օգոստոսի 5-ին»,- ասել է Դե Լաուրենտիսը:








































