Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտածում է Ուեսլի Սնեյդերին՝ թիմի նախկին կիսապաշտպանին, վերադարձնելու մասին: El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայիններ»-ի համար հարմար տարբերակ է նաև Ուեսլի Սնեյդերը, եթե չհաջողվի գնել Լուկա Մոդրիչի տրանսֆերը:
Սնեյդերի տեղափոխության գործարքի մեջ կարող է ընդգրկվել նաև Նուրի Շահինը, որի ծառայություններով իտալական «Ինտեր»-ը երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված է:







































