«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ այսօր Լիբիայում տեղի են ունենալու բողոքի ակցիաներ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, «ցասման օրը» Լիբիայի փողոցներ դուրս գալու կոչով հանդես են եկել facebook սոցիալական ցանցի անդամները, որոնք դեմ են արտահայտվում ներկայիս իշխանությանը:
Երեկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով լիբիական իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղաքական ակտիվիստներին և խաղաղ ցուցարարներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ բախումները Լիբիայում սկսվել են փետրվարի 15-ին, երբ Բենղազի քաղաքում ընդդիմադիր գործչի ձերբակալութոյւնից հետո փողոց էին դուրս եկել հազարավոր մարդիկ: Նույնիսկ ձերբակալվածին ազատելուց հետո բախումները ոստիկանության հետ շարունակվել են: