Sky Sport-ի հաղորդմամբ՝ Միլանի «Ինտեր»-ի բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարի համար այս շաբաթը որոշիչ է լինելու. դարպասապահը որոշել է դադարեցնել պայմանագիրը իտալական ակումբի հետ ու նոր թիմ փնտրել:
Սեզարի տրանսֆերի ձեռքբերման հիմնական թեկնածուներն են համարվում «Տոտենհեմ»-ն ու լոնդոնյան «Արսենալ»-ը: Հնարավոր է նաև՝ Սեզարը տեղափոխվի Բրազիլիա, սակայն խնդիրն այստեղ այն է, որ Բրազիլիայում տրանսֆերային պատուհանը բացվում է նոյեմբեր ամսին, իսկ սա կնշանակի, որ Սեզարը մի քանի ամիս խաղային պրակտիկա չի ունենալու:






































